«Անհապաղ թուլացնել լարված իրավիճակն Ուկրաինայի շուրջ»․ ԵՄ, ՆԱՏՕ եւ ԱՄՆ ղեկավարներ
ԵՄ, ՆԱՏՕ եւ ԱՄՆ ղեկավարները ուրբաթ երեկոյան, «տագնապալի հաղորդագրությունների ֆոնին», հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել անհապաղ թուլացնել լարված իրավիճակն Ուկրաինայի շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հեռախոսազրույցում քննարկվել են վերջին իրադարձությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ։ Կոչ է արվել անհապաղ թուլացնել լարված իրավիճակը տագնապալի հաղորդագրությունների ֆոնին։ ԵՄ-ը կողմնակից է դիվանագիտական ճանապարհին եւ միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում»,- գրել է Միշելը Twitter-ում։
Հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է նաեւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը։
«Լավ հեռախոսազրույց էր Ջո Բայդենի եւ տրանսատլանտյան ղեկավարների հետ Ուկրաինայում եւ նրա շուրջ շարունակվող անվտանգության ճգնաժամի մասին»,- գրել է նա։
«Մենք շարունակում ենք մեր դիվանագիտական ջանքերը եւ համաձայն ենք, որ Ռուսաստանի ցանկացած ագրեսիա թանկ կարժենա»,- հավաստիացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Իրավիճակն Ուկրաինայի շուրջ Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի գլխավոր թեման կլինի։ Նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին Բրյուսելում։ Եվրոպացի նախարարները կքննարկեն թեման ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
Ռուս–ուկրաինական լարումը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների վրա. ՀՀ–ն ևս ռիսկի տակ է. Moody's
Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը մեծացնում է երկու երկրների միջև լարվածության սրման և Ռուսաստ...