ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոն ժամանեց Մոսկվա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Ռուսաստան ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար:
Առաջնորդները ծրագրում են քննարկել առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը, անվտանգությունը տարածաշրջանում, երկու երկրների ազգային շահերի ապահովման համատեղ գործողությունները, ինչպես նաեւ միջազգային խնդիրները: