ՏԵՍԱՆՅՈՒԹ. Facebook-ի աշխատակիցը 13-ամյա երեխային սեքսուալ բնույթի նամակներ է ուղարկել և ժամադրել հյուրանոցում

 Նախկինում Facebook, այժմ`  Meta ընկերության աշխատակիցը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա սոցցանցով կապվել է, ինչպես ինքն է կարծել, 13-ամյա տղա երեխայի հետ, սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել, այնուհետև ժամադրել հյուրանոցում` նշելով սենյակի համարը: Այս մասին հայտնում է Daily Caller News Foundation:

 

Հայտնի ընկերության հասարակայինության զարգացման մենեջեր Ջերեն Մայլսը, հանկարծակիի է եկել, երբ 13-ամյա անչափահաս երեխայի փոխարեն ներս է մտել  հակամանկապղծության դեմ պայքարող ակտիվիստների մի խումբ: 

 

Meta-ի խոսնակը հաստատել է Daily Caller News Foundation-ին, որ տղամարդը Meta-ի աշխատակից է եղել, բայց այլևս ընկերությունում չէ:
 «Անհատն այլևս աշխատող չէ ընկերությունում։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք այս իրավիճակը և այս պահին այլ մեկնաբանություն տալ չենք կարող»։

 

Ջերեն Մայլսի և հակամանկապղծության դեմ պայքարող ակտիվիստների զրուցը` տեսանյութում:

Քաղաքականություն