Ռուսաստանը պատասխանել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի գրավոր պատասխանի տեքստը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին։ Փաստաթուղթը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմն ավարտում է ամերիկյան նամակի վերլուծությունը և պատրաստ է հրապարակել իր արձագանքը։ «Իհարկե, մենք կհրապարակենք այս փաստաթուղթը։ Մենք ամաչելու ոչինչ չունենք»,- փետրվարի 15-ին պարզաբանել է դիվանագետը։
Փաստաթղթում ռուսական կողմը կրկին հերքել է արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցների հրապարակումները, թե Մոսկվան ծրագրում է ներխուժել ուկրաինական տարածք։
Հայտարարության մեջ նաև հերքվում են Ղրիմի անօրինական օկուպացման մեղադրանքները, և հիշեցնում, որ թերակղզու միացումը տեղի է ունեցել հանրաքվեի արդյունքում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի համաձայն։ Ռուսական իշխանություններն անհիմն են համարել ամերիկացի ներկայացուցիչների պնդումները, թե Մոսկվան նաև հրահրել է հակամարտությունը Դոնբասում։
Հայտարարության մեջ նշվում է, որ դրս պատճառները զուտ ներուկրաինական բնույթ ունեն:
Հակամարտությունը կարգավորելու համար Ռուսաստանն առաջարկում է զբաղվել Մինսկի համաձայնագրերի և «Միջոցների փաթեթի» իրագործմամբ, որոնց իրականացման հաջորդականությունն ու պատասխանատվությունը հստակորեն շարադրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2022 բանաձեւում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...