Կիևը պատրաստ է մասնակցել Դոնբասում դեէսկալացիայի կոնտակտային խմբի քննարկմանը
Ուկրաինան պատրաստ է եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում քննարկել իրավիճակը Դոնբասում սադրանքները կանխելու համար։
Ուկրաինական պատվիրակությունն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ խմբում ԵԱՀԿ համակարգողի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին նախատեսված արտահերթ նիստը չի կայացել «ռուսական կողմի մերժման պատճառով»։
Իր հերթին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, թե Կիևը հույս ունի, որ կոնտակտային խմբի հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, և պատրաստ է անել ամեն ինչ հրադադարը վերականգնելու համար։
«Մենք հուսով ենք, որ նման հանդիպում տեղի կունենա վաղը: Մենք պատրաստ ենք աշխատել, պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի և խաղաղ բնակչությունը չտուժի»,- ասել է Վերեշչուկը այսօրվա ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ Ուկրաինան չի ծրագրում բանակցել ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կիևից Դոնբասի ազատագրման հրաման չեն ստացել։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել էր, որ Դոնբասում հարձակողական գործողություններ չեն նախատեսվում։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտնել էր, որ «Ուկրաինան Դոնբասում հարձակողական գործողություններ և դիվերսիաներ չի իրականացնում և չի ծրագրում»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...