ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինա «Պուտինի ներխուժման ուղղությունների» քարտեզը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական Twitter-ում հրապարակել է Ուկրաինա «Պուտինի ներխուժման ուղղությունների» քարտեզը՝ ցամաքային հարձակման երկու փուլերի երթուղիներով։
Նախարարությունը նշում է, որ գծապատկերը միայն լուսաբանման նպատակով է։
Հրապարակված կադրերում ներկայացվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մանրամասն ինֆոգրաֆիկան՝ ռուսական ռազմատենչ նկրտումների «ապացույցներով»։