
Ադրբեջանում ԶՈՒ նախկին բարձրաստիճան սպա է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրի ԶՈՒ նախկին բարձրաստիճան սպա: Ինչպես հայտնում է Sputnik Азербайджан-ը՝ խոսքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալիլ Քյազիմովի մասին է:
Բաքվի ռազմական դատարանը գնդապետին չորս ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել, հաղորդում է : Ջալիլ Քյազիմովը մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն մանաթ (մոտ 600 հազար ԱՄՆ դոլար) յուրացնելու մեջ: