Զախարովան Բրիտանիայից պահանջել է ներողություն խնդրել ստելու համար
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պետք է ներողություն խնդրի Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին ստեր տարածելու համար, ասել է Զախարովան
Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա բրիտանացի գործընկեր Էլիզաբեթ Թրուսը, սակայն բանակցություններն անհաջող էին անցել, Լավրովը դրանք անվանել էր «խուլերի հետ համր շփում»։ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունների միջև ծավալված սկանդալում Լոնդոնը և՛ իր բրիտանացիներին, և՛ ողջ աշխարհին համոզում է Ուկրաինայի մասին ոչ հավաստի տեղեկատվության մեջ - ասել է Զախարովան Telegram-ում։
«Ժամանակն է, որ բրիտանական կողմը ներողություն խնդրի այն բոլոր ստերի համար, որ իր պաշտոնյաներն ասել են իրենց հպատակներին և հանրությանը», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Այսպես նա արձագանքել է բրիտանացի նախարար Թրուսի խոսքերին. Իր հերթին էլ Թրուսն ասել է՝ կհավատա, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու պլաններ չունի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս բերի իր բոլոր զորքերը ուկրաինական սահմանից։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...