Շտապ պետք է դեէսկալացիա սկսել Ուկրաինայի շուրջ, պատերազմ չպետք է սկսվի. Շոլց
Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան շտապ անհրաժեշտ է, պատերազմ չպետք է սկսվի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։
«Իմ այցը տեղի է ունենում Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր և սպառնացող ճգնաժամի նշանի ներքո։ Ռուսաստանի ռազմական գործունեությունը և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացումը, Ռուսաստանի կողմից ձևակերպված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը մեր բանակցություններում շատ ժամանակ խլեցին։ Ես իմ գնահատականը հայտնեցի անվտանգության իրավիճակի վերաբերյալ, և քննարկեցինք՝ ինչպես ենք մենք և մեր եվրոպացի գործընկերները գնահատում այս իրավիճակը»,- ասել է Շոլցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա: Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ...