Կառավարությունները չարաշահել են Pegasus-ը՝ իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական գործիչներին լրտեսելու համար
Եվրոպական միության տվյալների պաշտպանության վերահսկիչ մարմինը (EDPS) կոչ է արել արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը, որը ստեղծել է իսրայելական NSO Group-ը, տեղեկացնում է Reuters-ը։
EDPS-ում հայտարարել են, որ Pegasus-ի օգտագործումը կարող է հանգեցնել «աներեսության աննախադեպ մակարդակի, որն ի վիճակի կլինի միջամտել մեր ամենօրյա կյանքի ամենաինտիմ կողմերին»։
Իսրայելը հայտնվել է գլոբալ ճնշման տակ, նրան մեղադրում են այն բանում, որ որոշ օտարերկրյա կառավարություններ չարաշահել են Pegasus-ը իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական գործիչներին լրտեսելու համար։
NSO-ն հայտարարել է, որ չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը Pegasus-ի գոյություն ունեցող կամ պոտենցիալ հաճախորդների մասին։ Ընկերությունն ասել է, որ չի գործարկում համակարգը պետական հաճախորդներին դրա վաճառքից հետո եւ ոչ մի կերպ չի մասնակցում դրա աշխատանքին։
«Pegasus լրտեսական ծրագրային ապահովման ստեղծման եւ տարածման արգելքը ԵՄ-ում մեր հիմնական իրավունքների եւ ազատությունների ավելի արդյունավետ պաշտպանություն կլիներ»,- ասել են EDPS-ում։
«Pegasus-ի տիպի գործիքների քննարկումների կենտրոնում պետք է լինի ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործումը, այլեւ այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին»։
Անցած տարի 17 մեդիա-կազմակերպությունների (Փարիզում տեղակայված Forbidden Stories հասարակական լրագրողական խմբի գլխավորությամբ) հրապարակած հետաքննությունում ասվում է, որ լրտեսական ծրագրային ապահովումը գլոբալ մակարդակով օգտագործվել է լրագրողներին, պետական պաշտոնյաներին եւ իրավապաշտպաններին պատկանող սմարթֆոնների կոտրման համար։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Արդեն երկու ժամ է՝ ինչ բանակցությունները շարունակվում են
Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը բանակցություններ են վարում արդեն երկու ժամ, հայտնում...
Մեծ առևտուր է գնում․ կարճ ժամանակում կերեւա, թե ինչ փոխանակություն է տեղի ունենում. քաղաքագետ
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ամերիկան հանձնում, կամ էլ կիսում է Ուկրաինան ինչ-որ բանի դիմաց, այսինքն Ռուսաստանն...