Ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարտերային թռիչքներով լքում են երկիրը
«Ուկրաինսկայա պրավդա» ռեսուրսի տվյալներով՝ օլիգարխներն ու խոշոր գործարարները սկսել են լքել Ուկրաինան չարտերային թռիչքներով և մասնավոր ինքնաթիռներով։ Միայն այս կիրակի մոտ 20 թռիչք է գրանցվել, գրում է Kp.ru-ն:
Այսպիսով, արդյունաբերող և միլիարդատեր Ռինատ Ախմետովը, քաղաքական գործիչ և օլիգարխ Բորիս Կոլեսնիկովը, «Смарт-групп» և «Метинвест» ընկերությունների գլխավոր սեփականատեր Վադիմ Նովինսկին, գործարար և քաղաքական գործիչ Վադիմ Ստոլարը, գործարար Ալեքսանդր Յարոսլավսկին, UFuture հոլդինգի հիմնադիր Վասիլի Խմելնիցկին արդեն լքել են Ուկրաինան:
Նաև 50 հոգու համար նախատեսված մասնավոր ինքնաթիռ պատվիրել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը։ Հրատարակությունը պարզաբանում է, որ այս ինքնաթիռով Կիևից Վիեննա պետք է թռչեն կուսակցականների հարազատները, ինչպես նաև Աբրամովիչի բիզնես գործընկերները։
Հրատարակությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Ուկրաինայից հեռացել են առնվազն ութ ձեռնարկատեր, որոնց թվում կան Գերագույն ռադայի պատգամավորներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...