Տիգրան Արզաքանցյանը դատարանից պահանջում է իրեն սնանկ ճանաչել
Սմբատ Նասիբյանի կողմից ՀՀ Սնանկության դատարան դիմում է ներկայացվել, որում վերջինս պահանջում է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դիմումը վարույթ է ընդունվել փետրվարի 5-ին՝ դատավոր Լիլիթ Կատվալյանի մակագրությամբ, ում որոշմամբ էլ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Գևորգ Գևորգյանը։ Այս պահին դեռևս որևէ տեղեկություն, թե կոնկրետ որ հիմքով է նման դիմում ներկայացվել, չի տրամադրվում։
Аuroranews.am-ը փորձեց տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտել Տիգրան Արզաքանցյանից, սակայն կապվել վերջինիս հետ չհաջողվեց:
[35f7ad492f14a356bb1313d39ad008d9.PNG]
Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը մեղադրվում է ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ: Մասնավորապես` ըստ մեղադրանքի նա կեղծել է տեղեկանք, թե ուսումնառել է Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում` 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այդ փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ...
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...