ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գիտե՞ք ինչ, էդ հարցը ձեր տերերին կտաք». լարված իրավիճակ` ԱԺ-ում
Առաջին անգամ եմ լսում, որ Սյունիքում մեր զորքերը մտադիր են որոշ դիրքեր հանձնել ադրբեջանցիներին։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսում հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք գործող իշխանությունը երաշխավորում է, որ տարածքային նոր զիջումներ չեն լինի։ «Խոսակցություններ կան, որ Սյունիքի մարզում որոշ դիրքեր կրկին զիջելու են հակառակորդին»,- ասաց լրագրողներից մեկը։
Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջին անգամ է նման բան լսում: Այնուհետեւ նա բանավոր խնդրանքվ դիմեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ նշված փաստը հետաքննելու համար։ Այնուամենայնիվ, պատգամավորը խոստացավ անել հնարավոր ամեն ինչ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Գիտե՞ք ինչ, գնացեք եւ այդ հարցը տվեք ձեր տերերին։ Դուք եկել եք այստեղ որպես լրագրո՞ղ, թե՞ որպես ակտիվիստ։ Ի՞նչ է նշանակում «երաշխավորո՞ւմ եք, թե՞ ոչ»: Երաշխավորու՞մ ենք, որ սահմանին զոհեր չեն լինի։ Ձեր կարծիքով ո՞վ եմ ես, Աստվա՞ծ: Ինչպե՞ս կարող եմ որեւէ բան երաշխավորել: Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ տուն գնալու ճանապարհին ձեզ ոչինչ չի պատահի։ Այո, մենք երաշխավորում ենք, որ անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Այո, մենք ամեն ինչ անելու ենք, եւ եթե պետք լինի, մեր կյանքը կտանք դրա համար»,- վստահեցրեց ՔՊ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կրկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասում է, որ Ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասում են Ուկրաինան ՆԱՏՕ-ին վաղը չի միանա, բա ե՞րբ կմիանա, վաղը չէ մյուս օրը». Պուտինը հեգնեց
Ասում են Ուկրաինան ՆԱՏՕ-ին վաղը չի միանա, բա ե՞րբ կմիանա, վաղը չէ մյուս օրը: Քիչ առաջ Գերմանիայի առաջնորդ Օլաֆ Շոլցի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու պատերազմ չի լինի. ուկրաինացի հասարակական գործիչը հիմնավորում է իր տեսակետը
Ինչու պատերազմ չի լինի. Սպիվակը նման հայտարարությամբ է հանդես եկել Україна 24-ի եթերում: «Ոչ մի հարձակում չի լինի, սա ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել. Պուտին
Այն, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Միայն մեզանից չէ, որ կախված է: Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտ...