Հուսով ենք, որ ողջամտությունը կհաղթի Եվրոպայում. Պեսկով
Մոսկվան հույս ունի, որ եվրոպական երկրների իշխանությունների մոտ ողջամտությունը կգերակայի, և նրանք կսկսեն մտածել սեփական շահերի մասին, այլ ոչ թե հետևել Վաշինգտոնի հրահանգներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
РИА Новости-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԵՄ երկրները փորձում են մեծացնել իրենց միության դերը համաշխարհային գործերում, սակայն դա «այնքան էլ չի ստացվում», այդ թվում՝ Վաշինգտոնի ուժեղ ազդեցության պատճառով։
«Միացյալ Նահանգները երբեք չի զգացել համառության և նույնիսկ նման կովբոյական մոտեցման պակաս՝ փորձելով ազդել Եվրոպայում իր գործընկերների վրա, նրանք կոպտորեն ասում են, թե ում հետ ինչ պետք է անել, և եթե ինչ-որ մեկը համաձայն չէ սրա հետ, ուղղակիորեն ասում է, թե ինչ կլինի իր հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...