Դատարանն արդարացրեց 15-ամյա Կամիլա Վալիեւային
Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) մերժել է Միջազգային օլիմպիական կոմիտեի, Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության բողոքարկումը 15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւայի ժամանակավոր հեռացումը սպորտից վերականգնելու գործով։ Վալիեւան կմասնակցի մենասահքի մրցաշարին Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Վալիեւան Ռուսաստանի հավաքականի հետ Պեկինում նվաճել է թիմային օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
Նա Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ ունեցել է դոպինգի դրական պատասխան եւ հեռացված է եղել մրցումներից Ռուսաստանի հակադոպինգային գործակալության կողմից։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը թեստն արել է Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնության ժամանակ՝ դեկտեմբերի 25-ին։ Մարզուհու արյան նմուշի մեջ արգելված տրիմետազիդինի մասին պատասխանը ռուսական կողմը ստացել է փետրվարի 8-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության հավատարմագրում ունեցող ստոկհոլմյան լաբորատորիայից (Շվեդիա)։ Հաշվի առնելով մարզուհու տարիքը՝ դրական դոպինգ թեստի մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Միջազգային դոպինգ թեստավորման գործակալությունը մարզուհուն հայտնել է, որ նա ժամանակավոր հեռացված է մրցումներից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու «Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
«Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Ժոզե Մոո...
Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրված է Մխիթարյանով
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է ռուսական ակումբներից մեկը։...
10 մլն եվրո․ ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլսիտների տասնյակն ըստ Transfermarkt-ի...
Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է։ Ազատ ծրագրի համար...