Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է։
Ազատ ծրագրի համար նա ստացավ 218,63 միավոր, ընդհանուր 332,60 միավոր հավաքեց։ Ավելի վաղ կարճ ծրագրում Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել ու լավագույնը ճանաչվել:
Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:
Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Նեյթան Չենը իր ելույթներից մեկը ներկայացրել է Ազնավուրի երգի տակ։
Նմանատիպ հոդվածներ
10 մլն եվրո․ ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլսիտների տասնյակն ըստ Transfermarkt-ի...
Ռոնալդուն instagram-ում հետևորդների քանակով առաջինն է
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ դարձել է Instagram-ի հետևորդների թվով...
Դատարանն արդարացրեց 15-ամյա Կամիլա Վալիեւային
Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) մերժել է Միջազգային օլիմպիական կոմիտեի, Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի եւ Համաշխարհայի...
Ինչու «Ռոման» չի երկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
«Ռոման» չի երկարաձգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, չնայած նրան, որ «Սասուոլոյի» հետ խաղից հետո Ժոզե Մոո...