4 մլն դոլար արժողությամբ սև ադամանդը վաճառել են կրիպտոարժույթով
Ենթադրվում է, որ սև ադամանդները ծագել են Երկրի վրա 2,6-3,2 միլիարդ տարի առաջ՝ այսինքն՝ նախքան դինոզավրերի հայտնվելը։
Sotheby’s-ում Enigma սև ադամանդը վաճառվել է 4,3 մլն դոլարով: Այն կշռում է 555,55 կարատ և վճարվել է կրիպտոարժույթով, հայտնում է BBC News-ը։
Աճուրդի հաղթողի անունը չի հաղորդվում։ Հայտնի է, որ ադամանդի գնորդը վճարել է կրիպտոարժույթով։ Իսկ ավելի ուշ բիթքոինի հայտնի սիրահար, գործարար Ռիչարդ Հարթն ասել է, որ ինքն է գնել Enigma-ն։
Մինչ այդ ադամանդը մասնավոր հավաքածուում էր մոտ 20 տարի։ Այն ոչ մի տեղ ցուցադրված չի եղել:
Նշվում է, որ գոհարի զանգվածը համեմատելի է բանանի հետ։ Բացի այդ, այն պատկանում է «կարբոնադոյի» հազվագյուտ տեսակին։ Ադամանդի յուրահատկությունն այն է, որ պարունակում է օսբորնիտ միներալ, որը հանդիպում է գրեթե բացառապես երկնաքարերում: Հետևաբար, չի բացառվում, որ ունի տիեզերական ծագում:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջան...
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արա...
ՌԴ-ն կկառուցի տիեզերական աղբի վերամշակման կայան
Ռուսական ուղեծրային սպասարկման կայանում (ROSS) «Ռոսկոսմոսը» նախատեսում է կազմակերպել տիեզերական աղբի և օգտագործված արբան...
NASA-ն կերկարաձգի միջազգային տիեզերակայան բեռների տեղափոխման պայմանագրերը
ASA-ն մտադիր է երկարաձգել միջազգային տիեզերակայան բեռների տեղափոխման պայմանագրերը։ Միջազգային տիեզերակայան վառելիք և պահ...