Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկն առանձին շրջան...
4 մլն դոլար արժողությամբ սև ադամանդը վաճառել են կրիպտոարժույթով
Ենթադրվում է, որ սև ադամանդները ծագել են Երկրի վրա 2,6-3,2 միլիարդ տարի առաջ՝ այսինքն՝ նախքան դինոզավրերի հայտնվելը։ Sot...
ՌԴ-ն կկառուցի տիեզերական աղբի վերամշակման կայան
Ռուսական ուղեծրային սպասարկման կայանում (ROSS) «Ռոսկոսմոսը» նախատեսում է կազմակերպել տիեզերական աղբի և օգտագործված արբան...
NASA-ն կերկարաձգի միջազգային տիեզերակայան բեռների տեղափոխման պայմանագրերը
ASA-ն մտադիր է երկարաձգել միջազգային տիեզերակայան բեռների տեղափոխման պայմանագրերը։ Միջազգային տիեզերակայան վառելիք և պահ...