Նոր փորձություն՝ իշխանությունների համար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թեւանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում: Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա:
«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ՝ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- ասվում է նախագծում եւ նշվում, որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով կողմերը պարտավորվել են թուլացնել լարվածությունը, կոմունիկացիաները գործարկել: Ուշագրավ է, որ հռչակագիրը վավերացվել է հայ-թուրքական, իբրեւ թե, առանց նախապայմանների «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո: Ընդդիմադիրները կարծում են, որ Երեւանի լռությունը համաձայնության նշան է, իսկ հայտարարությունը մեսիջ կլինի հայությանը, որ ՀՀ-ն կարմիր գծերից չի նահանջելու:
Նախագիծը ՔՊ-ին բարդ երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ ինչպես «ջրել» այս նուրբ թեման, որ դավաճանության մեջ չմեղադրվեն, իսկ հարեւաններին սիրաշահեն: Ըստ ամենայնի` սահմանազատման հետ կապված նախագծի փորձը կկրկնեն, որը չընդունվեց օրակարգ, քանի որ պարունակում էր «ընդդիմադիր լեքսիկոն», անվստահություն ՀՀ լեգիտիմ իշխանության հանդեպ ու թուլացնում էր հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում:
Մանրամասները՝ թերթում:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...