«Չինաստանի հետ առճակատումն անխուսափելի չէ». ԱՄՆ պետքարտուղար
Չինաստանի հետ առճակատումն անխուսափելի չէ, սակայն Միացյալ Նահանգներն իրենց դաշնակիցների հետ միասին պետք է պաշտպանեն կանոնների վրա հիմնված համակարգը, որը սպառնում է չինական ագրեսիան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է AP-ն։
Հարցին՝ արդյո՞ք անխուսափելի է Չինաստանի հետ առճակատումը Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Բլինքենը պատասխանել է. «Ոչինչ անխուսափելի չէ»:
«Կարծում եմ, որ մենք կիսում ենք այն մտավախությունը, որ վերջին տարիներին Չինաստանն ավելի ագրեսիվ է պահում իրեն տանը եւ էլլ ավելի ագրեսիվ՝ տարածաշրջանում եւ գուցե դրանից դուրս»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Quad-ի գործընկերներին (ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան եւ Ճապոնիա) համախմբում է «դրական տեսլականն այն մասին, թե ինչ կարող է բերել ապագան» եւ «հանձնառությունը կանոնների վրա հիմնված համակարգի պաշտպանությանը, որի ստեղծման համար մենք հսկայական ժամանակ եւ ջանք ենք ծախսել»,- հավելել է նա։
Բլինքենի այցը կոչված է աջակցելու Ամերիկայի շահերին Ասիայում եւ դրա՝ Չինաստանի աճող համառությանը տարածաշրջանում հակազդելու մտադրությանը: Նա նաեւ կայցելի Ֆիջի եւ Հավայան կղզիներում Հյուսիսային Կորեայի հետ կապված հրատապ հարցերը կքննարկի իր ճապոնացի եւ հարավկորեացի գործընկերների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Ուկրաինան շտապ հանդիպում է խնդրել Ռուսաստանի հետ. մանրամասներ
Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրնե...
Ուկրաինան Դոնբասում պատրաստվում է պատերազմի. ՌԴ հետախուզության ծառայության տնօրեն
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բ...