ԱՄՆ զորքերը չեն օգնի Ուկրաինայից ամերիկացիների տարհանման հարցում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ բոլոր ամերիկացիները պետք է անհապաղ լքեն Ուկրաինան՝ Ռուսաստանի կողմից ներխուժման մտավախությունների պատճառով։ Նա նաև ընդգծել է, որ չի ուղարկի զինվորականներին՝ օգնելու տարհանմանը։
Հիշեցնենք, որ Պենտագոնը նախօրեին հայտարարել էր, որ ռազմական անձնակազմը կարող է ներգրավվել Ուկրաինայի տարածքից ԱՄՆ քաղաքացիների դուրսբերման գործին:
Ջո Բայդենը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան» Ուկրաինայից։
«Խոսքը ահաբեկչական կազմակերպության մասին չէ։ Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ (նկատի ունի ռուսական բանակը.-Կոմերսանտ)։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ սխալվել»,- համոզված է ԱՄՆ նախագահը։
Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է սցենար, որի դեպքում ԱՄՆ-ի զորքերը կօգտագործվեն ամերիկացիներին տարհանելու համար, Ջո Բայդենը բացասական պատասխան է տվել. «Եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, համաշխարհային պատերազմ կլինի»։
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «եթե Վլադիմիր Պուտինը բավական հիմար է ներխուժում սկսելու համար, ապա նա այնքան խելացի կլինի՝ չանելու որևէ բան, որը կարող է բացասաբար անդրադառնալ Ամերիկայի քաղաքացիների վրա»։
Այն հարցին, թե արդյոք պարոն Բայդենը դա ասել է ՌԴ նախագահին, նա դրական պատասխանեց. «Ես ստիպված չէի նրան դա ասել, ես արդեն խոսել եմ այս թեմայով: Նա ամեն ինչ գիտի»,- հավելել է Ջո Բայդենը։
Թե կոնկրետ երբ է այդ հարցը քննարկվել պարոն Պուտինի հետ, նա չի մանրամասնել
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...