Թբիլիսիի համար դուռը բաց է մնում. ՌԴ փոխարտգործնախարարը՝ «3+3» ձևաչափի մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հիմնադիր նիստը համարում է հաջողված։
«Հանդիպման արդյունքներով մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ կենտրոնացնել ձևաչափի գործունեությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։ Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը։ Որոշվել է նիստերն անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ։ Հաջորդ միջոցառման անցկացման հայտերը ստացվել են արդեն մի քանի մայրաքաղաքներից։ Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ այն կմիանա «3+3» – ին: Թբիլիսիի համար դուռը բաց է մնում։ Կարևոր է, որ տարածաշրջանային գործերը քննարկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ»,- ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ռուս պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...