Փաշինյանը նորից կրկնել է. Հայաստանի քաղաքացիները «տուգանքների մատերիալ չեն»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, թե Հայաստանի քաղաքացիները «տուգանքների մատերիալ չեն»:

 

 

Նա նշել է, որ նոր իշխանությունները բազմիցս են հայտարարել դա և կատարել են իրենց խոստումը։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, հիշեցրել է, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը տուգանքները շատ ավելի բարձր էին։
 

«Որոշները հասնում էին մինչև 500 000 դրամի։ Բայց գլխավորը նույնիսկ այն չէ, որ նման լուրջ խախտումներ թույլ տված վարորդների համար ամեն ինչ ավարտվում էր տուգանք վճարելով։ Նոր կառավարությունն ամբողջությամբ վերացրեց մի քանի տեսակի խախտումների համար նախատեսված տույժերը՝ դրանք փոխարինելով նախազգուշացումներով։ Ընդ որում, այժմ 90 տոկոս դեպքերում տուգանքները 29 000 դրամի սահմաններում են։

Դրանից հետո բավականին տարօրինակ է լսել, որ նոր իշխանությունները ցանկանում են հնարավորինս շատ տուգանքներ «կտրել»։ Նախկինում չգրված տրամաբանությունը սա էր՝ խախտիր ինչքան ուզում ես, վճարիր և քշիր ինչքան ուզում ես։ Մենք փոխեցինք այն։ Հիմա, եթե վարորդը շատ հաճախ խախտում է ճանապարհի կանոնները, նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվում է։ Համարվում է, որ նա վտանգ է ներկայացնում կյանքի համար՝ ինչպես իր, այնպես էլ շրջապատի: Դրա համար նա ստիպված չէ մեկը մյուսի հետեւից տուգանքներ վճարել։ Նրան ուղղակի ժամանակավորապես զրկում են մեքենա վարելու իրավունքից»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն