Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. փաստաբաններ
Նարեկ Մանթաշյանը այս պահին ՔԿՀ-ում խոշտանգման է ենթարկվում: Այս մասին հայտարարություն են տարածել «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբանները:
«Քիչ առաջ դուրս եկանք ՔԿՀ-ից: Գիշերը ժամը 1-ից Նարեկ Մանթաշյանը ունեցել է առողջական վիճակի սրացումներ և խնդրել կապվել իր փաստաբանների հետ և տեղափոխել իրեն հիվանդանոց կամ ցուցաբերել բուժօգնություն, սակայն ՔԿՀ պատասխանատուները զանգի հնարավորություն չեն տվել, քանի որ ԱԱԾ-ն արգելանք է դրել հեռախոսազանգեր կատարելու իրավունքի վրա, իսկ բուժծառայության ղեկավարը (աջ կողմի նկարում, Գարեգին Սարգսյան) պատասխանել է, որ պետք է մինչև երկուշաբթի սպասել, ինքը հանգստից վերադառնա և որոշի հիվանդանոց տեղափոխել, թե՝ ոչ, իսկ ՔԿՀ-ում համապատասխան բուժում իրականացնող բժիշկ չկա:
Սա լրջագույն շեղում է մարդու իրավունքների օրակարգից և փաստացի պատիժ է Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, այստեղ մենք՝ փաստաբաններս, ընդգծված քաղաքական պատվեր և մոտիվ ենք տեսնում: Նման անմարդկային վերաբերմունքի այլ պատճառ մեզ հասանելի չէ: Չնայած արդեն, իսկ օպերատիվ արձագանք եղել է, բայց մեկ անգամ ևս հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Defender of Armenia -ի ուշադրությունը: Իսկ ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armeniatry of Justice of Armeniace of Armenia-ը սթափության կոչ ենք անում. Նարեկ Մանթաշյանին տանում եք դանդաղ մահվան: Առողջական խնդրից զատ, իր փաստաբանների հետ կապ հաստատելու իրավունքից զրկումը ևս մեկ կոպտագույն սահմանադրաիրավական և միջազգային իրավական պարտավորություններից շեղում է:
Նարեկ Մանթաշյանի փաստաբաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Տաթևիկ Հակոբյան»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Արցախի ԱԺ-ն հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1...