Ո՞ւմ են վստահում ՀՀ քաղաքացիները ամենաշատը. International Republican Institute-ը տվյալներ է ներկայացրել
Մեր քաղաքացիները Հայաստանում անցկացված հարցման ժամանակ նշել են, որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից:
Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։
Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝ շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:
Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, եթե այդպիսիք կան:
Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից 25%-ը) վստահում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
Նմանատիպ հոդվածներ
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը
Այսօր մի շարք լրատվականներ հղում անելով «Ազատագրում» շարժմանը նշում էին, որ այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է...
Ահազանգ օդանավակայանից այն մասին, որ 4 ինքնաթիռ ականապատված են. Մոսկվա
Ահազանգ է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանից չվերթներ իրականացնող 4 ինքնաթիռի եւ տերմինալի տարածքների ականապատված լինելո...
Ասում են ՝ չկան ոչխարներ, չեն էլ եղել. ադրբեջանցիները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել հայ հովիվի ոչխարները
Ադրբեջանցիները փորձել են վերացնել հայ հովիվից գողացված ոչխարների հետքը, հատուկ մեքենաներով տարածքից հեռացրել են Տեղ համա...