Զելենսկին համաձայնել է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ մանրամասներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիեւում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կրկին հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը:
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է քննարկելու եւ կարգավորելու տարաձայնությունները: Ընդ որում, Թուրքիան պատրաստ է ընդունել «Մինսկի» ձեւաչափով հանդիպումը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Ես կրկին պատրաստակամությունն եմ հայտնում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին», - ասել Է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում դատապարտված քաղաքացիները փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան
Թուրքիայի դատապարտյալ քաղաքացիները փորձել են ապօրինի մուտք գործել Վրաստան՝ բեռնատարի կցասայլի միջոցով։ Նրանց գտել են, եր...
Մակրոնը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա․ ինչ սպասել այցից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա, հայտնում է Agence France...
Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Արարատ Միրզոյանին
Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողու...
Թուրքիա-Հունաստան սահմանին ցրտից մահացած գաղթականների դիեր են հայտնաբերվել
Հունաստանի հետ սահմանակից Էդիռնեում սահմանապահները ցրտից մահացած 12 գաղթականի դիեր են հայտնաբերել։ Այս մասին գրում է թու...