Այլ

Մակրոնը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա․ ինչ սպասել այցից

Մակրոնը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա․ ինչ սպասել այցից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա, հայտնում է Agence France Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։ «Մակրոնը երկուշաբթի մեկնում է Ռուսաստան…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա, հայտնում է Agence France Presse-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։

«Մակրոնը երկուշաբթի մեկնում է Ռուսաստան, իսկ երեքշաբթի՝ Ուկրաինա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250