Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Արարատ Միրզոյանին
Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են ։ Հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում, այդ թվում ՝ մի շարք երկրներում հաջող նախագահության փորձ ունի։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հայաստանում կայացած ասուլիսին, որի ժամանակ Միրզոյանը նշել է, թե «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքով։ Հենց այս սկզբունքով էլ միջազգային կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիր, երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն»:
Հիշեցնենք, որ Միրզոյանը իր ելույթում ասաց, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։
«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել և ներկայացված է եղել Արցախում։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա է սահմանափակում»,– ընդգծել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիա-Հունաստան սահմանին ցրտից մահացած գաղթականների դիեր են հայտնաբերվել
Հունաստանի հետ սահմանակից Էդիռնեում սահմանապահները ցրտից մահացած 12 գաղթականի դիեր են հայտնաբերել։ Այս մասին գրում է թու...
Զելենսկին համաձայնել է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ մանրամասներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում, հայտարարել է Թո...
Մոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայի հարավում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ո...
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքներ են չեղարկվում
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ և հետաձգումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...