Հասարակություն
Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար․ միջազգայնագետ
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել:
Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են»,- գրել է միջազգայնագետը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրան հավաքե՛ք ստեղից. Դու դատվելու ես. Գեղամ Նազարյանը` լրագրողին
5.0