Ռազմական ոստիկանություն ենք գնում․ Վլե Ֆերոյանի հարազատները պայման ունեն
Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի տատ՝ Ռոզա Ֆերոյանը։
«Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։
Զորամասից, Auroranews-ին հայտնել էին, որ Ֆերոյանին ծեծի ենթարկելու լուրերը, որոնք տարածում են նրա հարազատները, իրականության հետ որևէ կապ չունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ Պուտինն աչքերը փակե՞լ է
Ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ...