Քաղաքականություն
«Հայտնում են, որ Ուկրաինան արևելյան ճակատում պատերազմի իր պատրաստությունն ավարտել է». Սուրեն Սահակյան
Unknown
1 րոպե
230 դիտում
| «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դոնբասից հայտնում են, որ Ուկրաինան արևելյան ճակատում պատերազմի իր պատրաստությունն ավարտել ա։ Վերջերս Ռուսաստանը Լավրովի շուրթերով, ըստ էության, հրաժարվեց Դոնբասից և էդ հարցով Ուկրաինայի հետ բանակցություններ վարելուց՝ նշելով, որ դա Ուկրաինայի ներքին գործն ա։ Պուտինն էլ, անդրադառնալով վերջին շրջանի լարվածությանը, որպես խնդրո առարկա նշեց միայն Ղրիմի շուրջ հնարավոր զարգացումները։ Իհարկե, հետագա զարգացումներն ավելի կպարզեն իրերի իրական դրությունը, բայց հիմա ունեցած ինֆորմացիայի ծավալով կարելի ա ենթադրել, որ Ռուսաստանը Ուկրաինային ա հանձնում Դոնբասը (ուշադրություն՝ իր շահերից ելնելով հերթական անգամ «գցելով» հերթական «դաշնակցին») և փորձում Ղրիմի հարցի շուրջ կոնսենսուսի գալ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի հետ։ Եթե էս դատողությունները ճիշտ են, ուզում եմ նայել մարդկանց աչքերի մեջ, որոնք Զելենսկու մասին ասում էին, թե «ծաղրածու» ա ու դրա բերումով պետության ղեկավարի աթոռի համար անթույլատրելի թեկնածու։ Սովորաբար էդ կարծիքը հայտնողները խիստ ռուսամետ հայացքներ են ունենում՝ ոգեշնչված Զելենսկու մասին ռուսական մեդիայի ծաղրանքով լի մեկնաբանություններով։ Էս կապակցությամբ էլ ուզում եմ, որ ապագայի համար նույն մարդիկ Ռուսաստանի հզորության հաշվարկի ժամանակ հաշվի առնեն հանգամանքը, որ Ռուսաստանը դիրքերի մեծ մասից նահանջել ու հուսահատ փորձում ա վերջին բաստիոնը պահել ընդամենը մի ինչ-որ «ծաղրածուի» վարած քաղաքականության արդյունքում։ Եվ հետևաբար, կարևորը ոչ թե անձի մասնագիտական ունակություններն են, այլ քաղաքական կամքը և քաղաքական միտքը, որը եթե որևէ անձի մոտ կաղա էլ, գոյություն ունի ինտիտուցիոնալ հիշողություն»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Unknown
1 րոպե
1,083
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Unknown
20,915
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Unknown
1 րոպե
2,242
Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ Պուտինն աչքերը փակե՞լ է
Unknown
2,750
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Հայաստանից ԱՄԷ արտահանման նոր պայմաններ․ նախագիծ
1 րոպե
66
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
1 րոպե
69
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
1 րոպե
252
5.0
Լուրերը մեկ տողով. Ռևանշիզմից մինչև քրեական դեպքեր, իրավիճակը բարդանում է բոլոր ուղղություններով
1 րոպե
94