«Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել». Գեղամ Մանուկյան
ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Ջուր չտեսած բոբիկացողներ կամ Երեւան-Անթալիա դիվանագիտական ճամփորդություն
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ կմեկնի Անթալիա։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Բայց էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովն այդպես էլ 2021-ին տեղի չունեցավ։ Եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։
|
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...