Մոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայի հարավում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ 66 ենթադրյալ օրինախախտներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Նախորդ գիշեր Վոստրյակովսկի անցուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ենթադրաբար, Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությամբ, կիրառվել են նաև սառը զենքեր։ Կոնֆլիկտին մասնակցելու մեջ կասկածվող 66 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասաց գործակալության զրուցակիցը։
Զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել.
Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանները դադարեցրել են սկսված հակամարտությունը։ Բուն ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Գերատեսչությունում նշել են, որ ծեծկռտուքը ծագել է կենցաղային հիմքի վրա։ Ձերբակալվածները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Խուլիգանության քրեական գործով մեղադրյալ է դարձել երեք անձ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքներ են չեղարկվում
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ և հետաձգումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
«Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում
«Միսս ԱՄՆ 2019» տիտղոսին արժանացած Չեսլի Քրիսթին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում: Այս մասին հայտնում է The New York...
Միացյալ Նահանգները չի վերահսկում իրավիճակը Արևելյան Եվրոպայում․ Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ-ից RIA Novosti-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները չի վերահսկում իրավիճակը Արևելյան Եվրոպայում, քաղաքական...
Վրաստանի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
Վրաստանի Տկիբուլ քաղաքի ածխի հանքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 8 հոգի տուժել են, և նրանց տեղափոխել են Թբիլիսիի...