ՏԵՍԱՅՈՒԹ․ Ստամբուլում փողոցային երաժիշտներին արգելել են քրդերեն երգել
Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում ոստիկանության ծառայողը արգելել է փողոցային երաժիշտներին քրդերեն երգ երգել: Այս մասին բարձրաձայնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Օնջուն՝ տեղադրելով նաև փաստը հաստատող տեսանյութը․ գրել է Ermenihaber.am-ը։
Վերջինս սոցցանցում արած հրապարակման մեջ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է երգիչներից մեկը և տեղեկացրել, որ քրդերեն երգ երգելու պատճառով ոստիկանական բռնության են ենթարկվել ու վիրավորանքների արժանացել: Օնջուի տեղեկացմամբ՝ զանգահարող անձին ու մյուս ընկերներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Ըստ ԺԴԿ-ական գործչի՝ անհանդուրժողականության այս դրսևորումը բխում է քրդերենի նկատմամբ պետության թշնամական վերաբերմունքից: Օնջուն, որպես նշյալի ապացույց, ներկայացրել է այն փաստը, որ այդ պողոտայում փողոցային երաժիշտների կողմից տարբեր այլ լեզուներով կատարվող երգերը չեն արգելվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զավեշտալի դեպք Խաբարովսկում․ ծպտված երիտասարդը բնակարաններ է վարձում, իսկ մի քանի օր անց դրանք թալանում
ՌԴ Խաբարովսկի բնակիչը բնակարաններ է վարձում, իսկ մի քանի օր անց այն թալանում։ Նման միջադեպ է գրանցվել օրեր առաջ, երբ երի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մակրոնի ավտոշարասյունը ուշացած ուղևորվում դեպի Կրեմլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան է ժամանել նախատեսված ժամանակից ուշ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիստերիա Ադրբեջանում․ ադրբեջանական մեքենաները խաղաղապահներից բացի ստուգել են նաև Արցախի ոստիկանները
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է ՌԴ-ում 42-ամյա տղամարդը որոշել հրկիզել շենքը․ կադրեր են հրապարակվել
ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է մերձմոսկովյան Չերտանովո թաղամասում գտնվող շենքերից մեկի հրկիզման տեսանյութը, որից մարդի...