Հասարակություն

Ռուսաստանի նախագահը դա կանի «հենց անհրաժեշտ համարի»․ Պեսկովի կոշտ արձագանքը

Unknown 428 դիտում
Ռուսաստանի նախագահը դա կանի «հենց անհրաժեշտ համարի»․ Պեսկովի կոշտ արձագանքը

Ռուսաստանի նախագահը դա կանի «հենց, որ անհրաժեշտ համարի»։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով լրատվականների հարցին, թե երբ երկրի ղեկավարը կգնահատի  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքը անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին գրում է «Խոսում է Մոսկվան»-ն։ 

«Ես չեմ կարող ճշգրիտ ամսաթիվ նշել», - հավելել է Կրեմլի խոսնակը:

 

Վաշինգտոնը և Հյուսիսատլանտյան դաշինքը հունվարի 26-ին Ռուսաստանին գրավոր պատասխան են տվել անվտանգության երաշխիքների առաջարկներին։ Ամերիկյան կողմը խնդրել է, որ այդ փաստաթղթերի տեքստերը չհրապարակվեն, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվարկել են դրանց հիմնական դրույթները։ Ըստ այդ հայտարարությունների՝ Արեւմուտքը ոչ թե սկզբունքային զիջումների գնաց Ռուսաստանի համար, այլ նախանշեց հետագա բանակցությունների ուղղությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից