ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով հանդիպում կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հանդիպում կանցկացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։ Հանդիպումը նախապես խնդրել էր ԱՄՆ-ը։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Ընթացակարգային քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել հանդիպման անցկացմանը։ Այսպես, կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեքը՝ ձեռնպահ։ Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր ինը կողմ ձայն։
Ինչպես հայտարարել է Խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները։
Հունվարի 27-ին ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով հանդիպում է խնդրել։ Ամերիկյան կողմի հարցմանը միացել է նաև Ուկրաինան։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ինձ մի պահ թվում էր, թե խոսողը Ադրբեջանի նախագահն է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել. դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ...