Կոնգոյում մահապատժի են դատապարտել 51 մարդու՝ ՄԱԿ-ի 2 աշխատակցի սպանության համար
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 51 մարդու՝ 2017 թվականի մարտին ՄԱԿ-ի երկու աշխատակցի սպանության համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ամբաստանյալները ընդհանուր առմամբ 54-ն էին։ Նրանցից մեկը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս երկուսն արդարացվել են։ Ամբաստանյալներից մի քանիսը դատապարտվել են հեռակա, քանի որ երբեք չեն կալանավորվել, կամ փախել են կալանքից։
Կոնգոյում 2003 թվականից գործում է մահապատժի մորատորիում, ուստի դատապարտվածները կկրեն ցմահ ազատազրկում։
ՄԱԿ-ի փորձագետները՝ Շվեդիայի քաղաքացի Զաիդա Կատալոնը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Շարփը, հետաքննում էին կառավարական զորքերի և աշխարհազորայինների միջև հակամարտությունը կենտրոնական Կասաի շրջանում։ Երկու շաբաթ անց հայտնաբերվել են նրանց մարմինները։ Պարզվել է, որ նրանց կանգնեցրել են ճանապարհին զինված անձինք, դուրս բերել դաշտ ու մահապատժի ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...