ԱԺ-ն Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել. մեկ օր անց նրա լիազորությունները կդադարեն
Եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն։
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այս պահը Ազգային ժողովը նախագահ Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել:
Մեկ օր անց նախագահի լիազորությունները կդադարեն և նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահի պաշտոնում նրան կփոխարինի ամենաշատ ձայներ հավաքած փոխնախագահը, այս դեպքում՝ Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ կիրակի օրը` նշելով, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Նա պաշտոնավարել է գրեթե 4 տարի:
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Մամուլում որպես իշխանական թեկնածու շրջանառվում է ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անունը: Ընդդիմությունը թեկնածու առաջադրելու մասին ոչինչ դեռ չի հայտնել:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմա...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի եր...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...