ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Էստոնիայում
Ամենամյա Winter Camp ձմեռային զորավարժությունները՝ Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի մարտական խմբի մասնակցությամբ մեկնարկել են շաբաթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբին:
Զորավարժություններին կմասնակցեն մոտ 1400 զինվորական՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Էստոնիայից: Մանևրները տեղի կունենան հունվարի 29-ից մինչև փետրվարի 6-ը:
«Պայմանական հակառակորդին դիմակայելուն ուղղված զորավարժությունները ձմեռային պայմաններում՝ հիանալի հնարավորություն է անգնահատելի փորձ ձեռք բերելու համար»,- ասել է Պաշտպանական ուժերի առաջին հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրուս Մերիլոն:
Այս տարի անցկացվող զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա, հետևակ և ինժեներական մասեր:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխ...