Հունգարիայում կարծում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին
Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկենն ասել է, որ երկիրը երկար ժամանակ աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը հունգարացի բնակչության նկատմամբ ցույց է տալիս Կիևի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
«Ուկրաինան հակադրվեց Անդրկարպատիայում ապրող հունգարացիներին և իրեն անընդունելի պահեց դաշինքի համար: Դրանից հետո Կառավարությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցելուն, այն չի արդարացնում ՆԱՏՕ-ի ակնկալիքները»,-ասել է նախարարը:
Բենկենը նշել է, որ Բուդապեշտը կրկին կաջակցի Կիևի՝ դաշինքին միանալու ձգտումներին, երբ ուկրաինական իշխանությունը Անդրկարպատյան հունգարացիներին կշնորհի նույն իրավունքները, ինչ Հունգարիան տալիս է երկրի ուկրաինախոս բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...