Դոնեցկում և Լուգանսկում բնակվող ռուսաստանցիները կարող են զորակոչվել ՌԴ զինված ուժեր
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են զորակոչվել ՌԴ Զինված ուժեր։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նա հավելել է, որ զորակոչվելու դեպքում այդ քաղաքացիները ծառայության կանցնեն ՌԴ տարածքում:
Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ անվտանգության ապահովման, ռուսալեզու բնակչության պաշտպանության հարցը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների հետ հանդիպումների հիմնական թեմաներից մեկն է: Նրանց շատ է մտահոգում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման հեռանկարը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխ...