Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա զորքերի մոտալուտ տեղակայման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա զորքերի մոտալուտ տեղակայման մասին։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ կլինեն «ոչ շատ մեծ թվով» զինվորականներ։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր 8,5 հազար զինվոր ուղարկելու պատրաստակամության մասին։ Մինչդեռ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ տարաձայնությունների պատճառով լարվածություն է աճում Վլադիմիր Զելենսկու և Բայդենի վարչակազմի միջև։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը հոգնել է ռուսական սպառնալիքի նկատմամբ ԱՄՆ-ի «չափազանց ուշադրությունից»: Սա, նրա կարծիքով, անհարկի խուճապ է առաջացնում երկրի ներսում։ Նախօրեին Զելենսկին սխալ էր անվանել Ուկրաինայից մի քանի երկրների դիվանագետների հեռանալը։ Նա նշել է, որ լարվածության աճի ֆոնին Կիևին անհրաժեշտ է դաշնակիցների ներկայությունը երկրի ներսում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխ...