Քաղաքականություն

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ ինչ են քննարկել

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ ինչ են քննարկել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:

«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Արևմուտքն անտեսել է նաև այն առանցքային հարցե, թե «ինչպես են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր հետևել ԵԱՀԿ և ՌԴ-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված անվտանգության անբաժանելիության սկզբունքին, որի համաձայն՝ մի երկրի անվտանգությունը չպետք է կառուցվի մյուսի անվտանգության հաշվին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250