Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի բարձրացման մասին
Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց, թե սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին:
«Բանաձևի ուժով՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով», - նշեց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանն ասաց, թե գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է:
«Հիմա կալորիականության հաշվին պոտենցիալ, հնարավոր հավելյալ ծախսը այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ», - մանրամասնեց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ բիզնեսի համար պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն:
«Բայց ես կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողնեը, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողներըը, բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար, կրկնեմ՝ չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէնէերգիա առնվազն 2022 թվականի համար», - հայտարարեց Մհեր Գրիգորյանը:
Նա ասաց, թե ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա ու բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում:
«Հուսով եմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ», - նշեց Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտու...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այ...