«Խաղաղասեր եմ և նման հրամաններ չեմ արձակում»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու խորհրդարանին հղած իր ուղերձում ասել է, որ Բելառուսի քաղաքացիներին ոչ մի դեպքում չի ուղարկի պատերազմելու մեկ այլ ժողովրդի դեմ՝ օտար երկրի տարածքում։
«Երբեք և ոչ մի տեղ չեմ ասել ու չեմ ասի, որ Բելառուսի քաղաքացիներին կուղարկեմ այլ երկրի տարածք՝ պատերազմելու որևիցե ժողովրդի դեմ։ Ուկրաինան եք հիշատակում։ Աստված մի արասցե, որ պատերազմեմ այդ ժողովրդի դեմ, որտեղ, գուցե, նաև իմ արմատներն են թաքնված։ Այդպիսի բան չկա, ես խաղաղասեր եմ և նման հրամաններ չեմ արձակում»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հայտարարել է նաև, որ Բելառուսը ռազմական առճակատման մեջ կարող է մտնել միայն իր կամ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ուղիղ ագրեսիայի դեպքում։
«Կարծում եմ՝ դա բացառություն կլինի և մեծ հույս ունեմ, այսօր գրեթե համոզված եմ, որ մենք չենք պատերազմի նույնիսկ նշված երկու դեպքում»,- ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՀԱՊԿ խաղաղարար զորքերի կազմում բելառուս խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու որոշումն ինքը դժվարությամբ է ընդունել։
«Այդ պատճառով մի կարծեք, որ գլխումս կարող է միտք ծագել, որ իմ ու ձեր զավակներին պետք է ուղարկեմ պատերազմելու։ Ոչ։ Մեր բանակը նրա համար է ստեղծվել, որպեսզի մեր տարածքում պաշտպանի մեզ։ Մենք երբեք պատերազմի աղբյուր չենք լինի, հիշեք սա»,- ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
Ուկրաինան սպասում է սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխ...