Ղազախստանի նախագահը` երկրում տիրող իրավիճակի մասին
Հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգություններից հետո Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ներկայումս երկրում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնված է, ձեռնարկվում են բոլոր միջոցները անհատի, հասարակության և պետության պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար», ասվում է Ղազախստանի ախագահի մամուլի ծառայության հաղորդագրության:
Տոկաևը նաև հանձնարարել է անհապաղ սկսել ազգային անվտանգության բոլոր ասպեկտների ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների անհապաղ իրականացումը։ Նախագահը նշել է, որ բոլոր պետական կառույցները պետք է դասեր քաղեն տեղի ունեցած իրադարձություններից, և ազգային անվտանգության արդիականացված համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու ցանկացած բարդության մարտահրավերներին։
Նրա խոսքով, Տոկաևը նաև հանձնարարել է անհապաղ սկսել ազգային անվտանգության բոլոր ասպեկտների ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների անհապաղ իրականացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ղրղզստանը հայտարարում է. Տաջիկստանը ծանր տեխնիկա է քաշում դեպի սահման. իրավիճաը լարված է
Տաջիկական կողմը ներկայում ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահմանին գտնվող կոնֆլիկտային գոտի։ Այս մաս...
Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է...
Զելենսկու գրասենյակի մոտ կինը բողոքի ակցիա է իրականացրել
Femen-ի ակտիվիստուհին բողոքի ակցիա է իրականցրել Զելենսկու գրասենյակի մոտ ՝ ընդդեմ կանանց զորակոչի: Հիշեցնենք, որ օրեր առ...
Պատմական մեծ նվաճում է. Ալիևը հայտնեց, որ երկրի Միլի Մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգում «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության...