Պատմական մեծ նվաճում է. Ալիևը հայտնեց, որ երկրի Միլի Մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգում «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծն է։ Այս մասին հայտնում է minval.az-ը: Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիրն է:
Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։
Նմանատիպ հոդվածներ
Ղրղզստանը հայտարարում է. Տաջիկստանը ծանր տեխնիկա է քաշում դեպի սահման. իրավիճաը լարված է
Տաջիկական կողմը ներկայում ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահմանին գտնվող կոնֆլիկտային գոտի։ Այս մաս...
Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է...
Զելենսկու գրասենյակի մոտ կինը բողոքի ակցիա է իրականացրել
Femen-ի ակտիվիստուհին բողոքի ակցիա է իրականցրել Զելենսկու գրասենյակի մոտ ՝ ընդդեմ կանանց զորակոչի: Հիշեցնենք, որ օրեր առ...
Բայդենը մտադիր չէ Զելենսկուն ուղղորդել ինչ-որ կոնկրետ քայլերի. Սպիտակ տուն
Բայդենը մտադիր չէ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան ուղղորդել ինչ-որ կոնկրետ քայլերի, հայտնել են Սպիտակ տան մ...