ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չկա առանձնատուն, չկա ջրագիծ»․ Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ տարածվող լուրերի մասին
Լրատվականի հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ։ Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նշենք, որ «Իրավունք» թերթը գրել էր. «Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է: Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊ-ականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին: Ըստ նույն շշուկների, Ալեն Սիմոնյանը մեծ ու լայն խողովակով ջրագիծ է բերում առանձնատան համար, և տեղի բնակիչները դիմել են, որպեսզի իրենք էլ կարողանան այդ ջրից օգտվել, բայց ստացել են կտրուկ պատասխան, թե ջրագիծն անձնական է: Խնդիրն այն է, որ Ձորաղբյուրում ջրի խնդիր կա, բայց բնակիչների գանգատները որևէ կերպ լուծում չեն ստանում»: Սիմոնյանի խոսնակը նշված հրապարակման մաով նաև այլ մանրամասներ հայտնեց։
Ծովինար Խաչատրյանի ամբողջական խոսքը՝ տեսանյութում |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ «սրանից հետո հետս դու ով չխոսա՛ս, պա՞րզ ա»․ Ռուբինյանը՝ Խամոյանին
«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբյուր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...