Քաղաքապետը նոր խորհրդական ունի. հայտնի է աշխատավարձի չափը
Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փոխարեն նոր խորհրդական է նշանակվել:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում կադրային փոփոխություններ է իրականացրել: Մասնավորապես, քաղաքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։
Երևանի քաղաքապետի մեկ այլ հրամանով էլ Գարիկ Բարսեղյանը քաղաքապետի խորհրդական է նշանակվել: Բարսեղյանի աշխատավարձը կլինի 629.000 դրամ:
Նշենք, որ Բարսեղյանը նշանակվել է Դավիթ Ճգնավորյանի փոխարեն: Նա երեկ Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել իր պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղ...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...