Եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները, պատասխան միջոցներ կձեռնարկվեն. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Պետդումայում՝ անդրադառնալով անվտանգության խնդրին։ Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթախել» անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.), անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշել է Լավրովը:
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք հրաժարվելու, Ուկրաինայի` դաշինքին չմիանալու և հետխորհրդային երկրներում ռազմակայաններ չստեղծելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ: Առաջարկությունները ներառում են նաև Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշման մասին կետ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի խոսքով՝ դա...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...